Դեսպան Կիրակոսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ավստրիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Եվրոպական եւ միջազգային հարցերի դաշնային նախարարության Արարողակարգային ծառայության ղեկավարի տեղակալ Պետեր Էլսներ-Մաքեյի հետ, որից հետո ըստ ավստրիական արարողակարգի իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել նախարարության գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Յոհաննես Կիրլեն շնորհավորել է Արման Կիրակոսյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ դեսպանը իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների առավել զարգացմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` նշելով, որ ԵՄ հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը, եւ այդ համատեքստում մեծապես կարեւորվում է Ավստրիայի` որպես ԵՄ անդամ երկրի հետ սերտ համագործակցությունը:
Յոհաննես Կիրլեի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերջին զարգացումները` ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ: