ՀՊԱԿ . ««Էշի ականջում քնած» պետական լիազոր մարմնի մասին»
Հասկանալի պատճառներով, արդեն աշխուժացել են իշխանասեր մանր-մունր «կուսակցությունները», որոնց փորձում են տեղավորել ընտրական գործընթացներում:
Այդպիսի «կուսակցությունների» թիվն անցնում է 60-ից, որոնց գործունեությունը վաղուց պետք է դադարեցված լիներ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների:
Իսկ ինչու՞ դա չի նախաձեռնում Պետական լիազոր մարմին՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ մեր հարցին, վերջինս պատճառաբանում է, որ համապատասխան իրավասություն չունի: Իսկ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը ճիշտ հակառակն է ավետում:
Այս պայմաններում, ցանկացած մարդ կամ մի քանի մարդիկ, կարող են իրենց կուսակցություն անվանել, գրանցվել և համախմբվել ՀՀԿ-ի շուրջը՝ համայն մարդկությանը ցուցադրելով Ս.Սարգսյանի հզոր պոտենցյալը: Միաժամանակ, կզբաղվեն քարոզչությամբ և հակաքարոզչությամբ, ինչպես նաև, ավանդույթի համաձայն, ՀՀԿ-ին կբերեն 12-15 տոկոս ձայներ:
Սույն ապօրինության վերացման ակնկալիքով այսօր նորից դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարություն:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ /