Հունաստանում բախումների հետևանքով 16 մարդ է տուժել
Ինչպես հաղրոդում է «SKAI» հեռուստաընկերությունը, Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում տեղի ունեցած բախման հետևանքով 16 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Նրանցից մեկի վճակաը շատ ծանր է եղել և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Համընդհանուր գործադուլի շրջանակներում հինգշաբթի օրը առնվազն 200 անարխիստներ փորձել են ներխուժել Հունաստանի խորհրդարան, բայց ցուցարար կոմունիստները նրանց դեմն առել են և ասել, թե թույլ չեն տա խաղաղ ցույցը վերածել ոստիկանների հետ բախման։ Դրանից հետո անրախիստները հարձկավել են հենց կոմունիստների վրա։ «ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ խստացված մասսայական անկարգություները՝ քարերի, փայտերի և «Մոլոտովայի կոկտեյլի» մասնակցությամբ, տևել է շուրջ 40 րոպե։
Ոստիկաններին հաջողվել է հրապարակից դուրս բերել անարխիստներին, ինչից հետո այն կրկին լցվել է խաղաղ ցուցարարներով, որոնց թիվը հասել է շուրջ տաս հազարի։ Նրանք բողքում են կառավարության նոր տնտեսական ծրագրի ընդունման դեմ։ Այդ ծրագիրը նախատեսում է հարկերի բարձրացում, պետաշխատողների կրճատում, թոշակների և այլ սոցիալական վճարների կրճատում։ Այս ծրագրի իրակնացման դեպքում միայն ԵՄ–ն և ԱՄՀ–ն Հունաստանին վարկ կտրամադրեն։