Լրահոս

20.10.2011 17:47


Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00 - 24.00 կդադարեցվի Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Մերձավան գյուղի, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սպանդարյան կայարանի, Հաղթանակ գյուղի վերին հատվածի ու հարող տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը