ՀՀ վարչապետ. «9 ամսվա կտրվածքով մենք ունենք ՀՆԱ–ի 5%–ոց աճ»
Այսօր կառավարության նիստում իր ներածական խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքում արձանագրվել է 5 տոկոս աճ։
–Կարևոր է, որ ունենք աճ արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում։ Դեռևս խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ մենք անկում ենք արձանագրում։ Բայց չնայած այդ անկմանը՝ ընդհանուր առմամբ մեր գնահատականներով, ինն ամսվա կտրվածքով մենք ունենք համախառն ներքին արդյունքի 5 տոկոսանոց աճ,–ասել է Տ. Սարգսյանը։

7or.am