Միավորված ազգերի կազմակերպության 66-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ՄԱԿ-ի օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսը` «Միավորված գույներ» խորագրով, որը ՄԱԿ-ի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքի (20-26 հոկտեմբեր) մեկնարկն էր:
ՄԱԿ-ի օրը նպատակ ունի ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն և ձեռքբերումները: Այս տարի ՄԱԿ-ի օրը հիշատակվում է նաև այն փաստով, որ աշխարհի բնակչությունը հոկտեմբերին հասնում է 7 միլիարդի` ըստ ՄԱԲՀ զեկույցի:
Ցուցադրվեցին հայտնի հայազգի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի պայծառ և գունագեղ լուսանկարներն ու պաստառները, որոնք պատկերում են հայ բնավորությունն ու հայ բնապատկերները: Նրա արվեստը երիտասարդների, նկարիչների, միջազգային համայնքի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և հանրության հիացմունքին արժանացավ:
Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակի ունի ողջունել պետության ջանքերն ուղղված կայուն զարգացմանն ու բարձրացնել հանրության իրազեկությունը ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների վերաբերյալ:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Հայկական արվեստի միջոցով մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սևեռել ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների խթանմանը: Միավորելով յոթ միլիարդ բնակչության ուժերը և միավորելով մեր նպատակները մենք կարող ենք կերտել ավելի լավ աշխարհ: Մեր հիմնական նպատակն է ոչ մեկին անուշադրության չմատնել, կանգնել ամենաաղքատների և ամենախոցելի մարդկանց կողքին` հանուն համաշխարհային խաղաղության և սոցիալական արդարության»։
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն ավելացրեց. «Այս ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ իմ ավանդական համագործակցության շարունակությունն է: Շնորհիվ ՄԱԿ-ի գրասենյակի ևս մեկ անգամ հնարավոր եղավ ցուցադրել իմ աշխատանքները, որոնք վառ և խարիզմատիկ հայերի և հայկական բնապատկերների հայելիներն են: Նկարները Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում են արվել»։
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2011թ. նոյեմբերի 4-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին 15:00-17:00: