Լրահոս

17.08.2023 12:12


Հրդեհ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցում

Հրդեհ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցում

Օգոստոսի 17-ին ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն։

Մեր պատասխանատվությամբ բացառենք անցանկալի դեպքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը