Լրահոս

20.10.2011 15:51


Նախագահականում քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը