Լրահոս

20.10.2011 15:24


Աշոտ Բլեյան. «Բանակն արմատական փոփոխությունների կարիք ունի»

Աշոտ Բլեյան. «Բանակն արմատական փոփոխությունների կարիք ունի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մեր բանակում առկա խնդիրներին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասել է, թե լավ է, որ քաղաքացիները փորձում են վերահսկողության տակ վերցնել բանակը, բայց ցավալի է, որ բանակի վերնախավը փոխանակ դրան ընդառաջի, աղմուկ է բարձրացնում ու վրդովմունք արտահայտում։

–Անզոր, խեղճ մարդը գնում է ծառայելու, մյուսը պետպատվերով ու տարկետումներով 27 տարեկան է դառնում ու չի ծառայում։ Ահավոր է, երբ ունենք երկու սորտի մարդ,–ընդգծել է նա։

Ըստ Բլեյանի՝ մի կողմից օլիգարխ կալվածատերն է, մյուս կողմից՝ խեղճ մի տղա, որը պետք է պաշտպանի այդ կալվածքը։

–Դա հայրենիք չէ, դա կալվածք է։ Եթե բոլորը՝ թե՛ օլիգարխի տղա, թե՛ ով ուզում է լինի, գնա միևնույն տեղում ծառայելու, և հեռուստատեսությամբ ցուցադրվի, այնտեղ լինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և ստիպեն, որ վախենան լրագրողից, որ սարսափի ինտերնետը բացելուց... Այո՛, պենք է սարսափեն։ Ինչո՞ւ պետք է մարդու կյանքը խլեն, ու դրա դիմաց ընդամենը նկատողություն ստանան,–հավելել է նա։

Աշոտ Բլեյանի կարծիքով՝ բանակն արմատական փոփոխությունների կարիք ունի։

–Մենք պենք է նայենք, թե ոնց են ապրում գեներալն ու գնդապետը. եթե որպես օլիգարխ, ուրեմն նշանակում է, որ ստորացման, կաշառքի ու բյուջեի հաշվին են այդպես ապրում, իսկ մյուս կողմից՝ պետք է նայել, թե ոնց է ապրում կրտսեր սպայական կազմը, կարողանու՞մ է արդյոք ապրել...,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը