Լրահոս

20.10.2011 14:22


Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն ՀՀ ԳԱԱ-ում

Հոկտեմբերի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակների հանձնման արարողությունը: Այս մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության եւ առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից: Բարեգործական հիմնադրամը  ստեղծել է հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի գործարար Հրանտ Պողոսյանը:

«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առեւտրայնացման հնարավորություն ունեն:   Մրցույթին ներկայացվել է ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին եւ երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ`

  • Արմինե Գեոլչանյանը «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները»  (ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոն) աշխատանքի համար
  • Արսեն Առաքելյանը,  Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) աշխատանքի համար
  • Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» (ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն) աշխատանքի համար
  • Գևորգ Վարդանյանը, Արթուր Հովսեփյանը «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ) աշխատանքի համար:

Մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը