Լրահոս

20.10.2011 14:08


ՀԱԿ ներկայացուցիչ. «Թող մնա մեկ ժամ՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Թող մնա մեկ ժամ՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների»

–Փոքրաքանակ լինեն հանրահավաքները, թե մեծաքանակ, գալու ենք իշխանության սահմանադրական ճանապարհով,–այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։

Անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ նա նշել է, թե այն սկսելը ՀԱԿ–ի կողմից շատ ժամանակին և ճիշտ քայլ էր։

Դիտարկմանը, թե հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, ՀԱԿ–ը շարունակելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջել, նա ասել է.

–Թող մնա մեկ ժամ՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների։

«7օր»–ի հարցին, թե ՀԱԿ–ը հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվո՞ւմ է մասնակցել, ՍԴՀԿ անդամն ասել է.

Մենք գնալու ենք արտահերթ ընտրությունների։

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամներ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու մասին խոսելն անիմաստ էին համարել ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը