Սույն թվականի հոկտեմբերի 20-ին անհայտ պատճառներով ջրազրկվել էր մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանը: «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց` պատճառը բնակիչների ինքնագործունեությունն է: Հովսեփ Էմին և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի հիմնական հանգույցների միջոցով իրականացվում է վերոնշյալ վարչական շրջանի ջրամատակարարումը, որի փականները կարգավորում են ջրի ճնշումը: Տեղի բնակիչներն ինքնակամորեն պտտեցրել են փականը` խոչընդոտելով ջրամատակարարման ընթացքին:
«Երևան Ջուր» ՓԲԸ մասնագետներն արդեն կարգավորել են խնդիրը, և երեկոյան ողջ համայնքի ջրամատակարարումը լիարժեքորեն վերականգնված կլինի:
Ի դեպ, նման միջադեպեր քանիցս կրկնվել են, ուստի, հորդորում ենք մեր համաքաղաքացիներին ինժեներական գործունեություն չծավալել Ընկերության փորձառու մասնագետների փոխարեն: Այլապես, անհիմն պատճառներով խափանվում է Երևանի տարբեր վարչական շրջանների ջրամատակարարումը:
Արտակարգ միջադեպ