Լրահոս

14.08.2023 23:23


Ողբերգական վթարի հետևանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է. նա «Այբ» դպրոցի վարորդն էր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է. նա «Այբ» դպրոցի վարորդն էր

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով զոհված Volkswagen-ի վարորդը 35-ամյա Մառլեն Մարգարյանն է, նա վաղուց էր համագործակցում «Համշեն» տուրի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա ընկերներից մեկը:

Մառլենը արմատներով Ախալցխայից էր, ապրում էր Երևանում, աշխատում էր նաև «Այբ» դպրոցում՝ որպես վարորդ: Մառլենն ամուսնացած էր, ունի 8 տարեկան որդի և մանկահասակ դուստր:

«Կյանքի մարդ, ուժեղ ու հզոր վարորդ, բարի, աշխատասեր, հավատս չի գալիս, որ Մառլենն էլ չկա»,-ասաց նրա ընկերը:

Այս խորագրի վերջին նյութերը