Գ. Եղիազարյան. «Կա՛մ հետ կանչեք դեսպանին, կա՛մ համաձայնվեք»
ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն հրավիրված ասուլիսում լրագրողներին՝ նշել է, որ երկրում տիրող իրավիճակն այնքան օրհասական է, որ նույնիսկ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն է իր վերջին հարցազրույցում ասել, թե արտագաղթի հիմքը մաֆիան է, որը դատարկում է Հայաստանը։
–Համընդհանուր թալանը, փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների միջև գոյություն ունեցող մեծ անջրպետը, օրեցօր ավելացող թանկացումները հայաթափում են Հայաստանը, որը մեզ համար օրհասական է,–ընդգծել է բանախոսը։
Գ. Եղիազարյանի խոսքերով՝ ինքը սպասում էր Ազնավուրի հարցազրույցի վերաբերյալ իշխանության արձագանքին։
–Բարի եղե՛ք՝ պատասխանե՛ք։ Կա՛մ հետ կանչեք դեսպանին՝ ասելով, որ նա զրպարտել է իր հայրենիքը, կա՛մ համաձայնվեք,–հայտարարել է նա։

7or.am