Լրահոս

14.08.2023 13:55


Լոռիում հայտնաբերվել է պատին ամրացված խողովակից կախված 14-ամյա երեխայի դի

Լոռիում հայտնաբերվել է պատին ամրացված խողովակից կախված 14-ամյա երեխայի դի

Oգոստոսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է, Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ, Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարևանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարևանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարևաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։

Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը