Լրահոս

14.08.2023 06:55


Շիրակի մարզում բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը. կա 8 զոհ, 5 վիրավոր

Շիրակի մարզում բախվել են Volkswagen Crafter-ն ու ЗИЛ բեռնատարը. կա 8 զոհ, 5 վիրավոր

Oգոստոսի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկի վարչական տարածքում, բախվել են Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա 8 զոհ և 5 վիրավոր։

Դեպքի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների թիվը։


Այս խորագրի վերջին նյութերը