Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը (հասցեն` ք. Երևան, Մաշտոցի 47) արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) hիմնադրամը կազմակերպում են համաժողով` նվիրված ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) ազգային ռազմավարությանը:
Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների ու մարզպետարանների ղեկավար կազմի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակներն են`
ներկայացնել ՀՀ ԱՌՆ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները.
նախանշել այս համակարգի զարգացման ուղղությունները.
շարունակել ԱՌՆ համակարգի արագ և կայուն զարգացմանն ուղղված հետագա քայլերը։
Համաժողովի ընթացքում Կապան և Ալավերդի քաղաքները կստորագրեն ՄԱԿ-ի «Իմ քաղաքը պատրաստվում է» աղետների ռիսկի նվազեցման քարոզարշավին միանալու վկայականը։
Կներկայացվի ԱՌՆ ազգային ռազմավարությունը