Քաղաքական

10.08.2023 21:30


Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի պաշտոնական տեղեկագրում:

«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրությունում:

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն են իրականացրել։

Այս խորագրի վերջին նյութերը