Լրահոս

10.08.2023 15:30


Ձորաղբյուրում բախվել են ԶԻԼ-ն ու ՎԱԶ-2107-ը. կան վիրավորներ

Ձորաղբյուրում բախվել են ԶԻԼ-ն ու ՎԱԶ-2107-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ձորաղբյուրի «զոնտիկների» խաչմերուկում, բախվել են Ваз 2107 և Зил մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը