Լրահոս

10.08.2023 08:14


Ինքնասպանություն Արմավիրի մարզի գյուղերից մեկում, հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու կախված դի

Ինքնասպանություն Արմավիրի մարզի գյուղերից մեկում, հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու կախված դի

Ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Գրել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 13:30-ի սահմաններում նշված գյուղի իր տանը 47-ամյա Արթուր Կ․-ն տան ջերմատան տանիքից կապված գործվածքային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը