Լրահոս

20.10.2011 10:57


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական և պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում և ներկայացնում էր ռազմական և ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձևաչափի համագործակցության և միջազգային զորավարժությունների մասնակցությանն  առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը