Լրահոս

20.10.2011 10:28


Հույն ցուցարարները խորհրդարանի առաջ անկարգություններ են արել

Հույն ցուցարարները խորհրդարանի առաջ անկարգություններ են արել

Հունաստանում համընդհանուր գործադուլի շրջանակներում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ինչպես հաղորդում է «AFP»–ն, բողոքավորները ոստիկանների ուղղությամբ դյուրավառ խառնուրդով լի շշեր են շպրտել, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել։

Աթենքի իրավապահ մարմինների աշխատակիցներն ստիպված են եղել խորհրդարանը կենդանի  ցանկապատով պաշտպանել, սակայն «Ռոյթերս»–ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցարարներին, այնուամենայնիվ, հաջողվել է մոտենալ խորհրդարանի դարպասներին։

Ավելի ուշ բողոքավորներն այրել են ֆինանսների նախարարության շենքի հարակից անհայտ զինվորի շիրիմի մոտ գտնվող ոստիկանական պահակակետը։ Ակտիվիստների մի խումբ էլ ոստիկանների հետ բախվել է շրջանի լավագույն հյուրանոցներից մեկի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը