Լրահոս

20.10.2011 09:32


Կենտրոնական Ամերիկայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է հարյուրի

Կենտրոնական Ամերիկայում հորդառատ անձրևների  հետևանքով զոհվածների թիվը հասել է հարյուրի

Ինչպեաս հայտնում է «AP»–ն, Կնետրոնական Ամերիկայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներից ու  ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 103–ի։ Յոթ մարդ համարվում է անհայտ կորած։

Ամենաշատ զոհերը գրանցվել են Գվատեմալայում՝ 38 մարդ, Սալավադարում՝ 32 մարդ, Հոնդուրասում՝ 15, Նիկարագուայում՝ 13, իսկ Կոստա Ռիկայում՝ 5 մարդ։

Կենտրոնական Ամերիկայում հորդառատ  անձրևները սկսվել են մեկ  շաբաթ առաջ։ «BBC»–ն հայտնում է, որ ՄԱԿ–ի գնահատականով՝ աղետը շուրջ 100 հազ. մարդու է վնասել։ Տարածաշրջանում ավտոմայրուղու մի հատվածը փակ է, կամուրջներն ավերված են, հազարավոր  մադիրկ մնացել են անօթևան։

Բացի դա՝ անդադար անձրևների հետևանքով իրենց հունից դուրս  են եկել Սալվադորա Լեմպա և Ռիո–Գրանդե–դե–Սան–Միգել գետերը և ավերել  են գյուղատնտեսական շրջանների հողատարածքները։

Փորձագետների խոսքով` այs պահին ամնավտանգավորը Նիկարագուայի Մանագու լճի ջրի մակարդակի բարձրացումն է համրավում, քանի որ նրա ափերին տեղկայաված է երկրի  մայարաքաղցքը։ Կառավարությունը ժամանակավոր կացարաններ է պատրաստել  լճին առավել մոտ ապրող 600 ընտանիքների համար։

Այս խորագրի վերջին նյութերը