Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Շիրակի մարզի անօթևանների բնակբաշխման հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նիստը սկսելուց առաջ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել նախարարի և հանձնաժողովի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺՄ կուսակցության Գյումրու կառույցի նախագահ Վահան Թումասյանի միջև: Նախարար Վարդան Վարդանյանը հանձնաժողովի անդամներին բարևելուց հետո դիմել է Վահան Թումասյանին.
«Այդ միջնորդագիրնինչո՞ւես ներկայացրել: Երեք տարի իրար հետ աշխատել ենք, եղել է՞ մի բացառություն, ո՛չ, իսկ ինչո՞ւ հիմա պիտի լինի: Ի՞նչ է՝ դո՞ւ ես գրում դրա համար: Չի՛ կարելի: Այսօր մենք քանի՞ նման ընտանիք ունենք: Շահառու ճանաչվածների կեսից ավելին այսօր փողոցում է և վագոն–տնակներում: Ի՞նչ է՝ ես, քո ասելով, պետք է բացառությո՞ւն անեմ: Էս ի՞նչ էժան հեղինակություն եք ուզում: Անունն ի՞նչ դնեմ, որ բացառություն անեմ»,- զայրացած ասել է քաղաքաշինության նախարարը:
Խնդիրն այն է, որ օրեր առաջ հանձնաժողովի անդամ Վահան Թումասյանը միջնորդագիր (http://shirakcentre.org/hy/news/1218-shirak-centre-ngo) է ներկայացրել քաղաքաշինության նախարարին՝ հորդորելով բացառության կարգով բնակարան տրամադրել անօթևան Սուսաննա Եղտիարյանին:
Էժան հեղինակությո՞ւն
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Շիրակի մարզի անօթևանների բնակբաշխման հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նիստը սկսելուց առաջ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել նախարարի և հանձնաժողովի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ, ԱԺՄ կուսակցության Գյումրու կառույցի նախագահ Վահան Թումասյանի միջև: Նախարար Վարդան Վարդանյանը հանձնաժողովի անդամներին բարևելուց հետո դիմել է Վահան Թումասյանին.
«Այդ միջնորդագիրն ինչո՞ւ ես ներկայացրել: Երեք տարի իրար հետ աշխատել ենք, եղել է՞ մի բացառություն, ո՛չ, իսկ ինչո՞ւ հիմա պիտի լինի: Ի՞նչ է՝ դո՞ւ ես գրում դրա համար: Չի՛ կարելի: Այսօր մենք քանի՞ նման ընտանիք ունենք: Շահառու ճանաչվածների կեսից ավելին այսօր փողոցում է և վագոն–տնակներում: Ի՞նչ է՝ ես, քո ասելով, պետք է բացառությո՞ւն անեմ: Էս ի՞նչ էժան հեղինակություն եք ուզում: Անունն ի՞նչ դնեմ, որ բացառություն անեմ»,- զայրացած ասել է քաղաքաշինության նախարարը:
Խնդիրն այն է, որ օրեր առաջ հանձնաժողովի անդամ Վահան Թումասյանը միջնորդագիր (http://shirakcentre.org/hy/news/1218-shirak-centre-ngo) է ներկայացրել քաղաքաշինության նախարարին՝ հորդորելով բացառության կարգով բնակարան տրամադրել անօթևան Սուսաննա Եղտիարյանին:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի