Լիտվայի գլխավոր դատախազը ՃՏՊ–ի պատճառով որոշել է հրաժարական տալ
Հոկտեմբերի 19-ի առավոտյան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ճանապարհատրանստպորտային պատահարի ժամանակ երկրի գլխավոր դատախազի մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին տեղեկացնում է «Delfi.lt» պարբերականը։
Նախապես հաղորդվել էր, որ կինը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Սակայն ճշգրտված տեղեկության համաձայն՝ կոտրվածք չի եղել։ Պարբերականը տեղեկացնում է, որ վրաերթի ենթարկված կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Վրաերթի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ ճանապարհը սառած է եղել ու դժվարամատչելի մեքենայի համար։
Գլխավոր դատախազ Դարիուս Վալիսն իր հերթին ներողություն է խնդրել տուժած կնոջից, ապա հայտարարել, որ մտադիր է հրաժարական տալ «գործի մանրամասների առավել օբյեկտիվ հետաքննության համար»։ Վալիսը հրաժարականի դիմումն այսօրվա ընթացքում կուղարկի երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին, ում մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նախագահը դատախազի որոշումն «արժանի քայլ» է որակել։ Այնուամենայնիվ, նախագահը մինչ հրաժարականի դիմումը ստորագրելը որոշել է նախ սպասել հետաքննության արդյունքներին։