Ադրբեջանում մի քանի օր է ինչ որոշ վերլուծական կենտրոններ եւ «անկախ ռազմական փորձագէտներ», յղում կատարելով wikileaks‐ին, խօսում են Հայաստանի Հանրապետութեան նախագահի՝ ազատագրուած տարածքներից 5 շրջանների յանձման պատրաստակամութեան մասին: Նրանց խօսքերով Եթէ չլինէին 2009թ.‐ին Ցիւրիխում ստորագրուած հայ‐թուրքական արձանգրութիւնները, Հայաստանը իբր պատրաստ էր ետ քաշել զօրքերը «օկուպացուած» 5 տարածքներից: Ադրբեջանը սկսել է արդէն փրփուրներից կառչել եւ խօսել «եթէ»ներով, այն էլ յոյսը կապելով աշխարհում արդէն լուրջ չընդունուող wikileaks‐եան «բացայայտումների» հետ:
Նախ սկսենք նրանից որ ոչ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը, ոչ էլ ոեւէ մէկը չի կարող խառնուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներքին գործերին եւ այն էլ տարածքային զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հաշուին եւ նոյնիսկ եթէ մի պահ պատկերացնենք, որ յանուն Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգաւորմանը Ստեփանակերտը կը գնայ որոշ տարածքների յանձմանը կամ փոխանակմանը, ապա դա կը լինի միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան երաշխիքների առկայութեան դէպքում: Իսկ լավագոյն երաշխիքը դա, առաջին հեթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած կարգավիճակն է, որը Ադրբեջանին ետ կը պահի արդէն իրաւական ստատուս ունեցող հարեւան երկրի դէմ ոտնձգութիւնից: Առանց նման զարգացումների Ստեփանակերտը ոչ միայն 5 շրջան այլեւ մէկ թիզ հող անգամ չի զիջի Ադրբեջանին: Այնպէս որ մեր արեւելեան հարեւանը պէտք է հրաժարուի պատրանքներով ապրելուց, որ մի օր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, արցախցիները, գառան նման իրենց ճակատագիրը երջանկութեան ժպիտը դէմքին անիծելով, կընկնեն գայլի երախը: Պէտք է քաղաքական կամք դրսեւորել եւ լուծել Դամոկլեան թրի պէս մեր տարածաշրջանի գլխին կախուած այս հակամարտութիւնը եւ մտածել համագործակցութեան ուղիներ փնտռելու մասին այն պարզ գիտակցմամբ, որ մեզնից բացի աշխարհում չկայ որեւիցէ այլ երկիր, որը մեր բարօրութիւնն է ցանկանում աւելի շատ քան մենք ինքներս:
Ադրբեջանի հիվանդագին երազները

Էրկի Երիցյան