Լրահոս

19.10.2011 15:27


Եվրոպական արժեքներն Արցախում գործում էին դեռ 1500 տարի առաջ

Եվրոպական արժեքներն Արցախում գործում էին դեռ 1500 տարի առաջ

Վերջին տարիներին մոդայիկ է դարձել Հայաստանում եվրոպական արժեքներ քարոզելը: Մինչդեռ, փորձը ցույց է տալիս, որ դրանց քարոզիչները պարզապես տեղյակ չեն սեփական ժողովրդի քաղաքական և իրավական ժառանգությանը: Նախապես ասենք, որ ,եվրոպական քաղաքակրթական համակարգե կոչվածի հիմքում ընկած են մի քանի սկզբունքներ` ինդիվիդուալիզմը, մարդու իրավունքների գերակայությունը, իշխանությունների տարարանջատումը, քաղաքացիական հասարակության առկայությունը և այլն:

Հայացք նետենք մեր ժողովրդի պետության և իրավունքի պատմությանը:

Դեռևս 1500 տարի առաջ` 500-ականների սկզբին, Արցախի և Ուտիքի թագավոր Վաչագան Բարեպաշտի նախաձեռնությամբ ընդունվում է Սահմանադրություն, որի` 1288 թվականին արտագրված տարբերակը մինչ այժմ պահվում է Մատենադարանում (տե՛ս լուսանկարը): Սկզբնական շրջանում Սահմանադրության նախագիծն ուղարկվում է տարբեր բնակավայրեր, որտեղ հավաքներ և քննարկումներ են անցկացվում,  բնակչությունն իր համաձայնությունն է տալիս, որից հետո թագավորը գումարում է համապետական մեծ համագումար և նոր միայն հանրաքվեով ընդունում Սահմանադրությունը: Ընդ որում, համագումարը վարում էր մի շարքային զինվոր: Այս մոտեցումները 800-1000 տարի անց միայն երևան  եկան Եվրոպայում:

Հայկական առաջին Սահմանադրության առկայությունը և կարևորությունը, ցավոք սրտի, դեռևս համարժեքորեն չի ընկալվում մեր հասարակության կողմից: Այդ բացը լրացնելու նպատակով անցյալ տարի հրատարակվեց ,1500-ամյա իրավակարգի ակունքներն Արցախումե գիրքը` երեք լեզուներով:

Այժմ գործարարներ Արմեն Դավթյանի և Մովսես Ձավարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կանգնեցվելու է Վաչագան Բարեպաշտի արձանը: Արձանի էսկիզային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ բացումը նախատեսվում է հաջորդ տարի:

Հայկական առաջին Սահմանադրությունն ամենավառ վկայությունն է այն բանի, որ, եթե մեր պետականության  բնականոն զարգացումը 600-700 տարով չընդհատվեր, գուցե ինքներս լինեինք լոկոմոտիվն այն արժեքների, որոնք այսօր ընկած են արևմտյան ժողովրդավարության հիմքում...

Այս խորագրի վերջին նյութերը