Սոցիալական միասնության տարածաշրջանային և տեղական հեռանկարները
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) նախկին սոցիալիստական երկրների բնակչության մոտ 35 տոկոսն ընդունված չէ հասարակության կողմից` նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության բնակչության 12 տոկոսից մինչև Տաջիկստանի բնակչության 72 տոկոսը:
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) սոցիալական ներառման վերաբերյալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույցը` «Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ», դիտարկում է աղքատության արատավոր շրջանն անմիջականորեն այն մարդկանց տեսանկյունից, ովքեր ունեն աղքատության դառը փորձ: Պարզվում է, որ, աղքատությունը սոսկ փողի և եկամուտի մասին չէ:
«Զեկույցը նպատակ ունի նախաձեռնել քննարկումներ տարածաշրջանում և նրանից դուրս, այն և դիտարկում է այն հիմնախնդիրները, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց հասարակությունից բացառելու, և փորձում է լուծումներ առաջարկել նրանց հասարակության մեջ ներառելու համար: Մեր կարծիքով սա խոստումնալից ճանապարհ է մեր վերջնական նպատակին հասնելու համար` այն է բարելավել մարդկային զարգացումը սոցիալական ներառման միջոցով», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակագող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում զեկույցի շնորհանդեսի ժամանակ:
Վեց երկրներում (Ղազախստան, Մոլդովա, Սերբիա, նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Տաջիկստան և Ուկրաինա) հավաքված տվյալների համաձայն, Տաջիկստանից բացի բոլոր մյուս երկրներում ոչ թե տնտեսական բացառումը, այլ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունն է հանդիսանում հասարակությունում մարդկանց չներառելու գլխավոր պատճառը: Այս երկրներում իրականացված հետազոտությունների արդյունքները ենթադրում են, որ տարեցները, երեխաները, երիտասարդները, գյուղական շրջանների բնակիչները, գործազուրկներն ու թերի կրթություն ունեցողները ներառված չեն հասարակության մեջ:
Զեկույցի առաջարկությունների թվում են բարելավված միջին մասնագիտական կրթությունը և աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը, տարեցների համար ծառայությունների արմատական բարելավումը, տարածաշրջանային մակարդակում սոցիալական պաշտպանվածության հիմնովին բարեփոխումը, քանզի ներկայիս սոցիալական քաղաքականությունը չի նպաստում սոցիալական ներառմանը: Զեկույցը կոչ է անում տարածաշրջանի բոլոր երկրներին մշակել սոցիալական ներառմումը խթանող ռազմավարություն` հիմնված սոցիալական բացառման ենթարկվող մարդկանց և խմբերի փորձի վրա:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքականություն մշակողներն իմանան, որ նրանք կարող են օգնել դուրս բերել մարդկանց աղքատությունից` բարելավելով եկամուտի, սոցիալական ծառայությունների և սոցիալական ցանցերի հասանելիությունը»,-ասաց ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի աղքատության նվազեցման հարցերով պատասխանատու Բալաշ Հորվաթը:
ՄԱԶԾ «Հայաստանում երկխոսության և վստահության խթանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը: Հետազոտությունն իրականացվել է ՄԱԶԾ-ի կողմից` Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ: Այն սոցիալական միասնության վերաբերյալ առաջին համապարփակ ուսումնասիրությունն է, որը երբևէ իրականացվել է ժամանակակից հայաստանյան հասարակության մեջ:
Համազգային ուսումնասիրությունն իրականացվել է 18 տարեկանից բարձր 3,200 մեծահասակների շրջանում: ՄԱԶԾ-ի նպատակն էր նախաձեռնել սոցիալական միասնության կարգավիճակի համապարփակ գնահատում` հիմնվելով քանակական և որակական ուսումնասիրությունների և խորհրդատվությունների վրա: Այլ խոսքերով, հետազոտությունն առաջին անգամ պատկերում է սոցիալական միասնությունը` հիմնվելով ծանրակշիռ փաստերի և վերլուծության վրա: Հետազոտությունը բացահայտում է սոցիալական միասնության բարելավման գործնական տարբերակներ և առաջարկներ և կոչ է անում նոր տեղական և ազգային համագործակցության:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ընտանիքների, հարևանության և համայնքների մակարդակում Հայաստանն ունի սոցիալական միասնության հսկայական կարողություն: Այնուամենայնիվ, այս կարողությունը գրեթե միշտ կիրառվում է լուծելու անհատների և ընտանիքների խնդիրները: Համայնքային ենթակառուցվածքների մակարդակում այս կարողությունը չի օգտագործվում` տնային տնտեսություններից զատ գոյություն ունեցող ցանկացած կառույցի, օրինակ` համայնքային ճանապարհների, դպրոցական խաղահրապարակների, հանրային պուրակների կամ համայնքներին հարող անտառների հանդեպ սեփականության զգացումի բացակայության պատճառով:
Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա` ազգային և տեղական մակարդակում քաղաքականություն մշակողներին ուղղված առաջարկը հետևյալն է. ցանկացած ծրագիր, որը միտված է բարելավելու մարդկանց ապրելակերպը յուրաքանչյուր ոլորտում` առողջապահությունից մինչև շինարարություն, պետք է ներառի համայնքների ընդգրկվածությանը նպաստող մանրակրկիտ պլանավորում` ապահովվելու նրանց ներգրավվածությունը գործընթացում և ձևավորելու ակնկալվող արդյունքների հանդեպ սեփականության զգացողություն: Նմանատիպ քաղաքականության իրականացումը չի պահանջի լրացուցիչ միջոցներ: Այն հնարավորություն կտա օգտագործելու արդեն իսկ առկա միջոցները, որն ի վերջո բազմակի ազդեցություն կունենա համայնքային և այլ մակարդակներում:
Սույն ուսումնասիրության մեջ կիրառվել է նաև սոցիալական բացառման համաթիվը: Այն մի գործիք է, որը մշակվել է Մարդկային զարգացման տարածաշրջանային «Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ» զեկույցի շրջանակներում: Այս համաթիվը հանդիսանում քաղաքականություն մշակողների համար սոցիալական բացառման բաղադրիչի ներառման մեխանիզմ տարածքային զարգացման ծրագրերի նախագծման գործընթացում: Ըստ սոցիալական բացառման մարզային ցուցանիշների` Երևանը գրանցել է ամենացածր ցուցանիշը, մինչդեռ Գեղարքունիքի մարզում գրանցվել է սոցիալական բացառման ամենաբարձր ցուցանիշը:
«Այս հետազոտությունն միայն առաջին քայլն է: ՄԱԶԾ-ն ակնկալում է, որ հետազոտության արդյունքները կնպաստեն քննարկումների և նոր հետազոտությունների ծավալմանը երկրով մեկ: Դրա համար մենք կտրամադրենք հավաքագրված տվյալների բազան ՀՀ կառավարությանը, Հայաստանում գործող հետազոտական և վերլուծական կենտրոններին, ինչպես նաև համալսարաններին: ՄԱԶԾ-ն ակնկալում է, որ այս նախաձեռնությունն իր ազդեցությունը կունենա տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացում` նպատակ հետապնդելով ազգային և տեղական կառավարման մարմիններին զինելու սոցիալական միասնության վերաբերյալ ընդգրկուն ռազմավարությամբ», - եզրափակեց Դաֆինա Գերչևան: