Արման Սահակյանը Երևանի հյուրանոցների ճակատագրի մասին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004–ին կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել, բացի այն հանգամանքից, որ նա պետք է կատարի 10 մլն դոլարի ներդրում:
Նրա խոսքով՝ հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2014–ը պետք է կատարի նշված ներդրումները, իսկ նախատեսված տարեկան ներդրումները չկատարելու դեպքում կվճարի դրանց 12%–ի չափով տուգանք:
Արման Սահակյանն անդրադարձել է նաև կիսակառույց հյուրանոցներին և նշել, որ կայարանամերձ հրապարակի կիսակառույց հյուրանոցն արդեն վաճառվել է աճուրդով, և սեփականատիրոջ կողմից շինարարության ավարտին պետք է հետամուտ լինի Երևանի քաղաքապետարանը:
Իսկ «Սևան» հյուրանոցի վերաբերյալ նա ասել է, որ այն պետք է կառուցվեր 5 տարվա ընթացքում կատարվելիք ներդրումներով։
–Երևանի քաղաքապետարանը սեփականատիրոջը տրամադրել է շինարարության առաջադրանք, սակայն սեփականատերն այդպես էլ շինարարության նախագիծ չի ներկայացրել։ Հույս ունենք, որ խնդիրը կլուծվի, քանի որ քաղաքապետը մի քանի ամիս առաջ հանդիպել է «Սևանի» սեփականատիրոջը,–ասել է նա: