Լրահոս

19.10.2011 14:23


Փորձագետ. «2012-ին ՀՀ պետական պարտքը կդառնա 4,7 մլրդ դոլար»

Փորձագետ. «2012-ին ՀՀ պետական պարտքը կդառնա 4,7 մլրդ դոլար»

–Ինչո՞ւ հենց 101 մլրդ դրամով են ուզում ավելացնել բյուջեն։ Որովհետև 300 մլն դոլար էլ պարտք են վերցնելու, և սա ուղղված է բյուջեի դեֆիցիտը ծածկելուն,– հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով ՀՀ տնտեսական վիճակին։

Նա նշել է, որ 2011-ին արտաքին պարտքը կազմում էր 3,8 մլրդ դոլար, 2012-ին կդառնա 4,17 մլրդ։ Իսկ 2013-14-ից սկսած արդեն պետք է վճարել ստացած վարկերի տոկոսները, որոնք, ըստ փորձագետի, կարող են կազմել մոտ 300-400 մլն դոլար։

Ինչ վերաբերում  է ԱՊՀ կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրին, Խաչատրյանն ասել է.

–Չեմ կարող հիմա որևէ գնահատական տալ։ Պետք է հիշել, որ մենք ունենք որոշակի սահմանափակումներ, պարտականություններ, քանի որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ ենք, իսկ ՌԴ–ն՝ ոչ։ Նույնն էլ Ադրբեջանը, չնայած այդ երկիրը չի ստորագրել այդ համաձայնագիրը։ Հուսով եմ՝ մեր կառավարությունը չի ստորագրել փաստաթուղթ, որը հակասում է ԱՀԿ–ին, որովհետև դա խիստ տուգանքների, տույժերի տեղիք է տալիս, կզրկվենք որոշակի արտոնություններից, որոնցից հիմա օգտվում ենք։

Փորձագետը չի բացառել նաև համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը.

–Ես այն մարդկանցից եմ, ովքեր, հետևելով բոլոր վերլուծություններին ու փաստերին, հակված են մտածել, որ դա լինելու է, այսինքն՝ ճգնաժամի երկրորդ փուլը խորանալու է, որը, իհարկե, ֆինանսական շուկայում է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը