Լրահոս

19.10.2011 13:47


Հայաստանի գրողների միության նախագահ. «Շատ ավելի լավ կլիներ, եթե մտավորականությունը չքաղաքականանար»

Հայաստանի գրողների միության նախագահ. «Շատ ավելի լավ կլիներ, եթե մտավորականությունը չքաղաքականանար»

–Այսօր մի իրավիճակ է, երբ, հասարակությունից բացի, տարանջատված է նաև մտավորականությունը, և այս քաղաքականացված իրականության պայմաններում, անգամ ամենաանվանի մտավորականների դեպքում, դժվար կլինի ասել, որ նրանց խոսքը կամ կարծիքը միավորող դեր ունի,–այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն՝ ընդգծելով, որ խորհրդային ժամանակահատվածում հասարակությունը և իշխանությունը ընդունում էին, որ մտավորականը մեր ժողովրդի հոգևոր առաջնորդը և ռահվիրան էր։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ մտավորականն սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ասել է, թե չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր անհատ ինքն է ընտրում՝ հավելելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե մտավորականությունը չքաղաքականանար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը