Լրահոս

19.10.2011 13:18


Լ. Անանյանը Ազնավուրի հարցազրույցից շատ զարմացած է

Լ. Անանյանը Ազնավուրի հարցազրույցից շատ զարմացած է

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, թե ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը կարդալով՝ շատ է զարմացել։ Նա չի ցանկացել մեկնաբանել այդ հարցազրույցը և միայն նշել է.

–Հարցազրույցը կարդացի, շատ զարմացա։ Ես կցանկանայի բնագիրը կարդալ ֆրանսերենով և հասկանալ, թե ինչ թյուրընթերցում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Vivement Dimanche» հաղորդման ժամանակ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ ասել էր՝  եթե «ցեղասպանություն» բառը խանգարում է, մենք այլ բառ կգտնենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը