Ոստիկանություն. ««Արայ»–ի սեփականատիրոջ գործով քննվում են բոլոր տարբերակները՝ և՛ ինքնասպանություն, և՛ սպանություն, և՛ ինքասպանության դրդում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 16-ին ինքնասպան է եղել «Արայ» ՍՊԸ–ի հիմնադիր-սեփականատեր Արմեն Պետրոսյանը։ Նրա դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին` մատը ձգանին՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակ, հայտնաբերվել է Սևան-Երևան ավտոմայրուղում՝ «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Աբովյանի քննչական բաժանմունքում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե հնարավոր է՝ «Արայի» սեփականատիրոջը սպանել են շատ մոտ տարածությունից։ Ընդ որում վարկածներ կան, թե դա եղել է նրա նախկին թաթար կինը, ով վրեժխնդրությունից դրդված այդ քայլին է դիմել։
«7օր»–ը ՀՀ ոստիկանությունից փորձել է ճշտել, թե մամուլի այս հրապարակումններն արդյոք քննության առնվելո՞ւ են, թե՞ ոչ։
Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Սևակ Միլիտոնյանը նշել է, թե բոլոր տարբերակները քննվում են՝ և՛ ինքնասպանության, և՛ սպանության, և՛ ինքասպանության դրդման։
–Լուրջ քննություն է կատարվում փաստի առնչությամբ,–ասել է նա։
Ըստ Սևակ Միլիտոնյանի՝ այս պահին գործ է հարուցվել ինքասպանության հոդվածով, իսկ եթե որևէ փոփոխություն լինի, կփոխվի նաև հոդվածը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։
7or.am