Անբարոյական է Երևանում անցկացնել գինու կամ գարեջրի փառատոններ, երբ Արցախը ցեղասպանության վտանգի առաջ է
Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում անցկացվում են գինու փառատոններ, ինչը դրական դեր է խաղում հայկական գինու ապրանքանիշի տարածման գործում, որն օգնում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Հենց նման փառատոնների շնորհիվ է հայկական գինին դառնում ավելի հայտնի միջազգային ասպարեզում և համաշխարհային շուկաներում, այն նաև խթանում է գինու սպառումը ներքին շուկայում։ Իսկ այն, որ հայկական գինու գովազդը կենսական անհրաժեշտություն է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։
Օրինակ, վրացական գինու արտահանումը համաշխարհային շուկա հայկական գինու արտահանման համեմատությամբ գերազանցում է ոչ ավել, ոչ պակաս, քան 10 անգամ։ Հենց այս պատճառով է, որ վրացական գինին ավելի հայտնի է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի շուկաներում, քան մեր հայկականը։
Ցավով նշում ենք, որ նույն պատկերն է նաև հայկական ջրի արտահանման հարցում։ Նույն Բորժոմին, ցավոք աշխարհում ավելի հայտնի է, քան մեր հայկական Ջերմուկը։ Պակաս կարևոր չէ հայկական գարեջրի փառատոնների անցկացումը։ Եվ այս առումով այս փառատոնների կազմակերպիչներին ինչ-որ բանում մեղադրել չի կարելի։ Միևնույն ժամանակ, այս իրավիճակում կա մեկ շատ մեծ ԲԱՅՑ...
Այս փառատոնների անցկացումը արդարացված կլիներ, եթե մենք խաղաղ ապրեինք։ Մինչդեռ այսօր Արցախը բառացիորեն կանգնած է ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առաջ։ Նման իրավիճակում ժամանցային փառատոններ անցկացնելը, հրավառություններ անելն սրբապղծություն է։ Սա խրախճանք է ժանտախտի ժամանակ...
Սակայն այս ամենի պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխանությունը, որն ինքը, այդ փառատոնները քարոզելով կամ կազմակերպելով, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ղարաբաղյան խնդրից։
Այստեղ զարմանալի ոչինչ չկա, նրանք և՛ գերիներին հանձնել են, և՛ մոռացան նրանց մասին, և՛ պատրաստվում են հանձնել Արցախն ու մոռացության մատնել այն, քանի որ հայտնի կենտրոններից իջեցված իրենց պատվերը հենց այդպիսին է։

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am