Կարծիք

25.07.2023 15:23


Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ․ թշնամի երկրի նախագահի ներկայացուցիչը հրավիրել է մամլո ասուլիս և այն հանգիստ ընթանում է․ հարցեր, պատասխաններ, ժպիտներ․․․

Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ․ թշնամի երկրի նախագահի ներկայացուցիչը հրավիրել է մամլո ասուլիս և այն հանգիստ ընթանում է․ հարցեր, պատասխաններ, ժպիտներ․․․

Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ

Պատկերացրեք երկու պատերազմող երկրներ։ Դրանցից մեկը շրջափակման մեջ է պահում մյուս կողմի հայրենակիցներին և ամենօրյա սպառնալիքներ հնչեցնում։ Նա ցինիկաբար իր ներկայացուցչին ուղարկում է հակառակորդ կողմի մայրաքաղաք, որպեսզի ասուլիսով ներկայացնի իր պահանջները և հերթական սպառնալիքները։ Ավելին, թշնամական երկրի ներկայացուցչի անվտանգությունն ապահովելու համար, նրան ուղեկցում են հարյուրավոր թիկնապահեր։

Այո՛, նման բան է տեղի ունենում Երևանում։ Թշնամի երկրի նախագահի ներկայացուցիչը հրավիրել է մամլո ասուլիս և այն հանգիստ ընթանում է․ հարցեր, պատասխաններ, ժպիտներ․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը