Ալիևը շուտով կբարձրացնի հարցը, թե ինչու են Արցախում ռուս ուժեր գտնվում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանը տալիս է Ադրբեջանին բոլոր իրավունքները եւ հնարավորությունները Արցախի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը։
«Մենք հեռանում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որտեղ Լաչինի միջանցքը կարգավիճակ ուներ։ Հիմա ընդհանրապես միջանցք չի լինելու, սա լինելու է Ադրբեջանի տարածք, եւ Ադրբեջանը կորոշի՝ երբ մենք սնունդ հասցնենք Արցախ, երբ՝ ոչ, ինչպես ապրի Արցախը, բոլոր իրավունքները լինելու են նրանը։ Կար խնդիր, երկու կողմեր, Ռուսաստանի միջնորդությունը, հիմա այդ ամենը չկա, մենք ամեն ինչ զիջում ենք, ընդունում ենք, բայց չենք ստանում ոչինչ։ Այդ հայտարարությունը փոխեց ամեն ինչ, որովհետեւ ստացվում է, որ այլեւս վեճ չկա։ Ես կարծում եմ, որ սա ծրագիր է, որովհետեւ այսքան սխալ պատահմամբ անել հնարավոր չէ․ փչացնել հարաբերությունները հարեւանների հետ, պարտվել պատերազմը, տապալել խաղաղության դարաշրջանը, վտանգի տակ դնել Արցախի բնակչության ֆիզիկական գոյությունը»,-ասաց Խաչիկյանը։
Խաչիկյանի խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության դեպքում քննարկվելու է միայն Պաշտպանության բանակի լուծարման, պաշտոնաթողությունների, ԱԺ լուծարման հարցը, ինչպես 100 տարի առաջ էր կատարվում՝ զինաթափում էին հայերին եւ կոտորում։ Միջազգային հանրությունն էլ ինչպես 100 տարի առաջ էր լուռ, այսօր է լուռ։
«Մենք տապալեցինք մեր դիվանագիտությունը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ։ Հինգ տարի առաջ մեզ հարգում էին, մեզ հետ հաշվի էին նստում, հիմա անգամ Զանգեզուրի հարցը քննարկում են առանց մեզ, մեր կարծիքը չեն հարցնում։ Վերջին հինգ տարում մի ֆիասկոն հաջորդում է մյուսին, տապալումը տապալումից հետո։ Եվ հիմա շատ հնարավոր է, որ Ալիեւը բարձրացնի հարցը, թե ինչու են մեր տարածքում ռուս ուժեր գտնվում։ Ալիեւը երբեք հավասարը հավասարի չի խոսելու Արցախի հետ, նա ուղղակի թելադրելու է, թե ինչպես հանձնվի Արցախը։ Մենք չունենք դիվանագիտությունը, որ կարող է զսպել Ալիեւին, չկան նաեւ միջազգային երաշխիքներ։ Ֆրանսիայում, Իսպանիայում Իտալիայում, ամենուր պետական շենքերին Ուկրաինայի դրոշն է, իսկ մեր մասին չեն էլ խոսում, չգիտեն՝ ով են։ Մեր ժողովուրդը սովամահ է լինում, բայց Եվրոպան նավթի ու գազի համար սանկցիաներ չկիրառեց»,-ընդգծեց Խաչիկյանը։