ԱՄՆ բարձր է գնահատում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներդրումը
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների բազմաբովանդակ համագործակցությունն ընդգրկում է նաեւ սպառազինությունների վերահսկման ոլորտը եւ կարեւորեց պատվիրակության այցելությունը` նշելով, որ այն լավ հնարավորություն է մտքեր փոխանակել անվտանգության, սպառազինությունների վերահսկման եւ զինաթափման խնդիրների վերաբերյալ:
Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ ընդգծեց, որ ԱՄՆ բարձր է գնահատում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներդրումը եւ կարեւորում է ՀՀ հետ փոխգործակցությունն այդ ոլորտներում:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է դիտարկել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) պայմանագիրը` որպես Եվրոպայում անվտանգության եւ կայունության հիմնասյուներից մեկը, եւ անհրաժեշտ է համարում պայմանագրի արդիականացումը և իրականացման շարունակումը:
ԵՍԶՈւ պայմանագրի իրագործման ենթատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պայմանագրով նախատեսված պարտավորությունների բացահայտ խախտման եւ պարբերաբար հնչող ուժի կիրառման սպառնալիքների վրա: