Կարծիք

24.07.2023 16:16


Արցախի փրկությունը քաղաքական է, առանց Հայաստանում քաղաքական փոփոխության հնարավոր չէ կանխել ցեղասպանությունը

Արցախի փրկությունը քաղաքական է, առանց Հայաստանում քաղաքական փոփոխության հնարավոր չէ կանխել ցեղասպանությունը

Վստահ եմ, որ հայերը մեծ սիրտ ունեն, իրենց պատեպատ են տալիս Արցախի վիճակի համար, աղմկում են, ցույց են տալիս ու պատմում իրենց տեսածն ու լսածը միջազգային հանրությանը ու ինչ-որ պահանջներ ներկայացնում, անգամ ճիշտ որոշում են կայացնում ու գնում Արցախում ապրում: Սակայն Արցախի փրկությունը քաղաքական է, առանց Հայաստանում քաղաքական փոփոխության հնարավոր չի կանխել ցեղասպանությունը:

1915-ին կոտորվում էինք, որովհետև չկար քաղաքական էլիտա ու իստիտուտներ: Հիմա բախտներս բերել է, ունենք անկախ պետություն, կուտակված փորձ, լավատեղյակ մարդիկ, մտավորականությունը դեռ կոտորված չի: Եթե չի պահանջվելու քաղաքական փոփոխությունը, եթե Ազգային անվտանգության ռազմավարությունում Արցախ բառը չգործածողին պատին դեմ չեն տալու, եթե վեկտորները չի ուղղվելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը չարտաբերողի վրա, եթե բանակցությունները տապալողը ու բանակը քանդողը, ազգին պառակտողը, և, վերջ ի վերջո, Արցախը հանձնողը մատնացույց չի արվելու, և ձեր թերթը չի գրելու Արցախի պաշատպանության համար ձևավորվող քաղաքացիական ու քաղաքական շարժումների մասին, ապա ձեր աշխատանքները լինելու են զնգոց վերացած ազգի դույլի մեջ, ու ձեր սիրտը միշտ ցավելու է և սրտի այդ ցավի մասին դուք, իհարկե, խոսելու եք օտար երկրներում պանդուխտի թախիծով: Եվ ավարտվելու է կյանքը ցնորքի մեջ, ինչպես խեղճ Կոմիտասինը՝ չհասկանալով, թե որտեղ էին սխալվել:

Չցնորվելու, ցեղասպանությունը կանխելու համար անհրաժեշտ է քաղաքական կռիվ, իրերն իրենց անունով դժվար թվացող հեշտ արարքը: Ազգերը քաղաքական պադձերժկայով են պաշտպանվում, դա է երկաթյա շերեփի պոչը:

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը