Աշխարհ

24.07.2023 21:29


Volkswagen ID.4 էլեկտրական քրոսովերը Գինեսի ռեկորդ է սահմանել

Volkswagen ID.4 էլեկտրական քրոսովերը Գինեսի ռեկորդ է սահմանել

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերության առաջին էլեկտրական քրոսովերը՝ ID.4-ը, Ալյասկայից Ֆլորիդա ընթանալու ժամանակ Գինեսի ռեկորդ է սահմանել, գրում է motor.ru-ն։

Ռեկորդի հեղինակներն են գերմանացի մրցարշավորդ Ռայներ Զիթլոուն և նրա գործընկեր Դերեկ Քոլինսը։ Զույգը ցուրտ Ալյասկայից հասել է մինչև արևոտ Ֆլորիդա:

Ճանապարհորդության համար նրանք ընտրել են մեքենայի՝ 77 կիլովատ/ժամ մարտկոցով տարբերակը։ Մարտկոցը քրոսովերին ապահովում է մինչև 522 կիլոմետր ճանապարհ առանց WLTP ցիկլով լիցքավորման, իսկ էքսպրես լիցքավորման միջոցով մոտ կես ժամում պաշարը կարող է համալրվել 320 կիլոմետրով։

«ID.4-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հիանալի զբոսաշրջային մեքենա է՝ երկար ճանապարհորդելու պոտենցիալով»,-ասել է Ռայներ Զիթլոուն՝ շեշտելով, որ ճանապարհին Volkswagen-ը դիմացել է մինչև 38 աստիճան ցրտի, և ընդհանուր առմամբ՝ 74 աստիճան ջերմաստիճանային տատանման և լիցքավորման ենթակառուցվածքի հետ կապված խնդիրների:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը