Տնտեսական

24.07.2023 10:14


ԱԺ-ում մոտ 4 միլիոն դրամի 115 շիշ կոնյակ են գնել մեկ անձից գնման պայմանագրով

ԱԺ-ում մոտ 4 միլիոն դրամի 115 շիշ կոնյակ են գնել մեկ անձից գնման պայմանագրով

Ազգային ժողովի աշխատակազմը հերթական մեկ անձից գնման պայմանագիրն է կնքել, այս անգամ՝ 3 միլիոն 872 հազար դրամ արժողությամբ։

Պայմանագիրը կնքվել է «Վինո-Վինո» ընկերության հետ, որի հետ, ի դեպ, ԱԺ-ի կնքած մեկ անձից գնման պայմանագրերը բազմաթիվ են. դրանցից մեկով այս տարվա ապրիլին այս ընկերության հետ կնքվել է 10 մլն 752 հազար դրամի պայմանագիր, գնվել է 480 շիշ կոնյակ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը