Լրահոս

18.10.2011 17:09


Դեսպան Եդիգարյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գործողությունների ստորաբաժանման նորանշանակ ղեկավարի հետ

Հոկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գործողությունների ստորաբաժանման նորանշանակ ղեկավար, Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ:

Զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը ղեկավարը շնորհավորեց  Սթիվեն Էվանսին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը և ՆԱՏՕ-ի ԳՔ օգնական, Գործողությունների ստորաբաժանման ղեկավար Սթիվեն Էվանսը քննարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ղեկավարվող Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման և Կոսովոյում իրականացվող առաքելություններին ՀՀ զորախմբերի մասնակցության, Աֆղանստանում իշխանության պատասխանատվության փոխանցման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Դեսպան Սթիվեն Էվանսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին և հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել իր ստանձնած պարտավորությունները:

 

Այս խորագրի վերջին նյութերը