Հարցազրույց

23.07.2023 10:34


Եթե հենց իրենք՝ հայերը, պատրաստ չեն պայքարելու, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը․ Զատուլին

Եթե հենց իրենք՝ հայերը, պատրաստ չեն պայքարելու, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը․ Զատուլին

Ռուսաստանի Դաշնության պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագիրը կախված է Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումից, և Բաքուն օգտագործում է հակառուսական խաղաքարտը Ռուսաստանի աչքում վարկաբեկելու համար.

-Բարի երեկո, Կոնստանտին Ֆեոդորովիչ, այս օրերին Արցախում հայտարարվել է համաժողորդական շարժում՝ կապված Լաչինի միջանցքում իրավիճակի վատթարացման հետ։ Իրադարձությունների այսպիսի ընթացք կարելի էր սպասել, այնպես չէ՞։

Դե, քանի որ ոչինչ չի փոխվում դեպի լավը, դրականը, անուշտ կարելի էր սպասել։

-Այո՛, այսօր համաժողովրդական շարժմանը միացավ նաև Արցախի նախագահը, ինչպե՞ս եք կարծում, դա ստիպվա՞ծ, ծայրահե՞ղ քայլ էր։

-Այդ մասին Արցախի նախագահին հարցրեք հնարավորության դեպքում։ Ինձ հայտնի է որ նա նստացույց է սկսում, դա բավական տարօրինակ քայլ է երկրի ղեկավարի կողմից, թեկուզև չճանաչված Հանրապետության նախագահի կողմից։ Ինձ թվում է, որ Արցախի նախագահը նախկինում ունեցել է հնարավորություն իրեն առավել վճռական դրսևորելու համար, այդ թվում և 2020 թվականի պատերազմի ընթացքում, բայց այն, որ նա այս իրավիճակում փորձում է ուշադրություն գրավել, հավանաբար այդ հնարավորութունները այլևս չունի, կամ դրանք շատ քիչ են մնացել։

-Արայիկ Հարությունյանն ասում է, որ եթե Արցախի ժողովրդի վիճակը միջազգային հանրության միջոնորդությամբ չբարելավվի, ապա կդիմեն այլ քայլերի և՛ Արցախում, և՛ նրա սահմաններից դուրս։

-Ես չգիտեմ, ի՞նչ նկատի ունի, Ադրբեջանի տարածքում, Հայաստանի տարածքում, թե Սփյուռքում այլ քայլեր ասելով, բայց ամենայն հարգանքով Արցախի գործող նախագահի հանդեպ կհամարձակվեմ որպես Արցախի ու Լեռնային Ղարաբաղի ընկեր, ասելու, որ Արցախում այսօրվա այսպիսի իրավիճակում մեղքի իր բաժինն ունի Արցախի ղեկավարությունը, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Համենայն դեպս, այն ինչ որ նա արել է կամ հատկապես չի արել զինյալ գործողությունների ժամանակ՝ 44-օրյայի ընթացքում, ապա ուշացել է իրերն իրենց անուններով կոչելու իր պատասխանատվությունից՝ հույս ունենալով լավագույն հարաբերություններ ունենալ Հայաստանի ղեկավարության հետ, ով ընտրեց Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներից հրաժարվելու ճանապարհը անհաջող հետևանքով պատերազմից հետո։ Այդ ողջ ընթացքում պարոն Արայիկ Հարությունյանը չսատարեց բոլոր նրանց, ովքեր պատասխանատվության էին կանչում Հայաստանի ղեկավարությանը, նրանից որոշակիացում էին պահանջում։ Իր վարքով Հարությունյանը սուտ, կեղծ տպավորություն էր ստեղծում, մոլորեցնում իր հայրենակիցներին, այս եզրահանգմանը գալիս ենք ամենայն ցավով առաջին հերթին Արցախի ժողովրդի հանդեպ, հետո նաև նրա գործող նախագահի հանդեպ։

-Անորոշություն Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

-Այո՛, պատերազմական գործողությունների հետևանքները հաշվի առնելով հնարավոր չէր կազմել այնպիսի փաստաթուղթ, որտեղ առավելապես պաշտպանվեին հայկական կողմի շահերը։

Ինչո՞ւ էին հետևանքները հենց այդպիսին և ինչպես պատահեց, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանները, որոնք Հայկական զինված ուժերի վերահսկողության տակ էին, Արցախի ինքնապաշտպանական ուժերի վերահսկման տակ, շրջաններ էին, որոնք սկզբում մտնում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, իսկ հետագայում արդեն՝ Արցախի Հանրապետության կազմի մեջ, ինչպե՞ս նրանք դարձան գրավյալ, ես խոսում եմ Հադրութ քաղաքի, Շուշի քաղաքի մասին, սա հարց է հավանաբար ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև հայկական կողմին։ Հավանական է, որ Արցախի ղեկավարությունը ենթարկվողի դերում էր, բայց ինչո՞ւ էր համաձայնվել այսպիսի դերին, որը չկար այն ժամանակ, երբ Արցախը ղեկավարում էին՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, անգամ Բակո Սահակյանը։ Բայց սա արդեն ղեկավարի անձնական որակների հարց է։

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ՌԴ արտգործնախարարության 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարությանը, կարծում եմ, որ այն պետք է լինի Ձեր հարցերում և իմ պատասխաններում։ Հույս ունեմ այն Ձեզ հայտնի է։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունը որակապես տարբերվում է վերջին շրջանում մեր կողմից արված հայտարարություններից, քանի որ նրանում ուղիղ և բաց ասվում է, որ որոշումը, որով Ղարաբաղը առանց որևէ պայմանների ճանաչվում է Ադրբեջանի կազմում, ընդունվել է Եվրոպական հովանու տակ կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում՝ սկզբում 2022-ի հոկտեմբերին, հետո արդեն 2023 թվականին, հակասում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը Դուք հենց նոր հիշատակեցիք։

Ինչպես գիտեք, այդ հայտարարությունը կոշտ արձագանք ունեցավ Ադրբեջանում, անմիջապես հաջորդ օրը հրապարակեցին իրենց հայտարարությունը՝ համարելով, որ պրովոկացիոն է և խախտում է դաշնակցային որոշ համաձայանագրեր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ, ես սատարում եմ ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, և ուզում եմ ասել,, որ այն իրերն իրենց անուններով է կոչում։

Հայաստանը՝ իր վարչապետի դեմքով, հրաժարվեց պնդել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա ՀՀ կառավարության որոշումն էր, և ինքն է կրում դրա պատասխանատվությունը, հավանաբար նա ունի իր բացատրությունները, որոնք մենք լսում ենք Հայկական պետականության պահպանման մասին, խաղաղության հաստատման մասին, հարաբերությունների հաստատման, զարգացման ու բարգավաճման մասին։

Այս ամենը հասկանալի է։ 30 տարի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պահպանումը, դե յուրեն դե ֆակտոյի հետ համատեղելով՝ իրողությունը ավարտվեց հայկական կողմի համար, ցավոք սրտի, պարտութամբ և փաստացի հրաժարմամբ այն դիրքորոշումից, որը իրականում Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն էր երաշխավորում, անձամբ ես, երբեք ինձ թույլ չեմ տվել կասկածել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հարցում։

-Դուք հիշո՞ւմ եք այն հայտարարությունը, որտեղ ՌԴ նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

-Ռուսաստանի Դաշնության նախագահը մեկ անգամ չէ, երբ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմամբ հետաքրքրված լինել առավել, քան Հայաստանի Հանրապետությունը։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, չնայած որ սերտորեն համագործակցում էր նրա հետ։ Մենք՝ որպես պետություն, չենք կարող ավելի հետաքրքրված լինել, քան ինքը՝ Հայաստան պետությունը։ Եվ, մենք միջնորդի դերում էինք փորձում լինել մինչև վերջերս՝ խաղաղապահներ, միջնորդներ և այլն, հենց այդ պատճառով են Լեռնային Ղարաբաղում գտնվում ռուս խաղաղապահները։ Բայց ինչ որ որոշում է և անում է հայաստանյան այսօրվա Կառավարությունը, մենք չենք կարող նրա փոխարեն պահանջել հայկական ազգային շահը Ղարաբաղում։ Եվ հուլիսի 15-ի հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի դիրքորոշումը մենք ընդունում ենք որպես փաստ ։

Իսկ Դուք հիշո՞ւմ եք ՌԴ նախագահի հայտարարությունը 44-օրյա պատերազմի առաջին օրերին, երբ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զենք են վերցրել՝ պաշտապնելու իրենց պատիվը, արժանապատվությունը, իրենց հողը․ «Այստեղ է Ղարաբաղյան հակամարտության ակունքը»,-ասաց ՌԴ նախագահը։

-Հիմա՞ էլ է նույնը։

-Այո՛, բայց եթե հենց իրենք՝ հայերը, պատրաստ չեն պայքարելու, ի՞նչ պետք է անի Ռուսաստանի Դաշնությունը։

-Դուք ի նկատի ունեք նոր պատերա՞զմ Ադրբեջանի հետ։

-Ես նկատի ունեմ ոչ միայն պատերազմը, այլ նկատի ունեմ դիվանագիտական ու քաղաքական ջանքերը, բանակցությունները։

-Իսկ ո՞ւր է արդյունքը, Դուք ասում եք 30 տարի։

-Այ այդ հարցով ինքներդ Ձեզ դիմեք։ Արդյունքը չի եղել 2 պատճառով․

1․ Ադրբեջանն արդեն վերջին փուլում տրամադրված էր իր դաշնակից Թուրքիայի հետ զենքի ուժով լուծել այդ հակամարտությունը։

2․ Բայց մինչ այդ և վերջին փուլերում նույնպես, ռուսական կողմը փորձում էր միջնորդել՝ ապացուցելով, որ անհրաժեշտ է կարգավորումը հնարավոր կոմպրոմիսով, որը նշանակում էր 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, 2 շրջանների կարգավիճակի ժամանակավոր պահպանում և ամենահիմնականը՝ ելք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար՝ հանրաքվեի միջոցով։ Այս առաջարկությունները արվել են․ եթե ցանկանում եք, ես կարող եմ թվել նաև հայկական կողմից մարդկանց, այդ թվում և Արցախից, ովքեր մասնակից էին և մերժել են այս ամենը, ասում էին մենք պատերազմով ենք ազատագրել և մի թիզ անգամ չենք վերադարձնի, բայց դա իմ գաղտնիքը չէ։ Այս համառության կամ անհեռատեսության հետևանքով եկանք այնտեղ, որ իշխանության եկավ մի պարծենկոտ, ով հայտարարեց, թե Արցախը Հայաստան է, ու վերջ, և պատասխան ռեակցիա առաջացրեց՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան․ և լիովին իրեն պախարակեց որպես քաղաքական ու ռազմական առաջնորդ, Դուք նրան պատասխանատվության կանչեցի՞ք։ Ոչ, Դուք նրան նորից սատարեցիք, ի՞նչ եք ակնկալում մեզնից։

-Ի՞նչը դուր չի գալիս Բաքվին, նկատվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրում։

-Հուլիսի 15-ի հայտարարությամբ, իբրև մենք կասկած ենք արտահայտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և մենք անվանակոչում ենք Փաշինյանին, որ նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, իսկ մենք մեր հայտարարությամբ ապակառուցողական դեր ենք խաղում։

Իրականում մենք իրերը կոչում ենք իրենց անուններով, առաջին անգամը չէ, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ճակատագիրը առաջին հերթին հայ ժողովրդի ու հայկական կառավարության ձեռքերում են, և անշուշտ նաև Արցախի բնակչության ու Արցախի կառավարության ձեռքերում։ Բայց եթե չեն ցանկանում պայքարել դրա համար, ապա ներեցեք, ինչպե՞ս կարելի է այս պահին պահանաջել մեզնից, երբ մենք պատերազմում ենք ամբողջ Արևմուտքի հետ, որ մենք Հայաստանի փոխարեն զինված կամ այլ ձևով վերցնենք Ադրբեջանից Ղարաբաղը։ Սրանում է իրավիճակի ողբերգությունը, այն օգտագործվում է, որպեսզի հայ ժողովրդի աչքերում Ռուսաստանին նվաստացնեն, այն բավական էֆեկտիվ է արվում, տարածում են, որ Ռուսաստանը քաշեց, դավաճանեց և այլն։

-Եկեք չհեռանանք Լաչինի ճանապարհի ողբերգությունից և վերադառնանք Եռակողմ Հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, թե ով ինչ պետք է անի։

-Այո՛, և Ադրբեջանը խախտում է այն և մենք Հուլիսի 15-ի հայտարարությամբ ասում ենք այդ մասին և Ադրբեջանը կրկին մեզ քննադատում է նաև դրա համար և հայտարարում, որ Լաչինի միջանցքում ոչ մի խնդիր չկա։

-Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպեց Ադրբեջանի դեսպանի հետ։ Դա փաստացի անսովոր հանդիպում էր։

-Այդ հանդիպումը տեղի ունեցավ, որովհետև ՌԴ արտգործնախարարությունը չընդունեց ադրբեջանական կողմի քննադատությունը, նրանց ռեակցիան մեր Հայտարարությանը։ Եվ այդ պատճառով Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում կանչվեց մեր արտգործնախարարություն, որտեղ էլ տեղի ունեցավ հանդիպումը։ Ես տեղյակ եմ մանրամասներից այդ հանդիպման, բայց դա արդեն մեր պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Ռուդենկոյի լիազորություններն են։ Որքանով ես տեղյակ եմ, պարոն Ռուդենկոն Ադրբեջանի դեսպանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանը ճիշտ չի մեկնաբանում Եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները։

Հնարավոր է՝ մեր զրույցի թեման չէ, բայց Դուք հիանալի գիտեք, որ հայտնի է Հայաստանի վարչապետի դիրքորոշումը, ով հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը չի համարվում Ռուսաստանի դաշնակիցը ռուս-ուկրաինական կոնֆլիկտում կամ, օրինակ, այն բոլոր հարցերում, որոնք Հայաստանին չեն վերաբերում։ Ահա այսպիսի դաշնակից, որը անգամ խոսքերով պատրաստ չէ մեզ սատարել կամ ցավակցել։ Դե, ավելի լուրջ բաների մասին էլ չեմ խոսում։

-Դուք Հայաստանից այնպիսի հայտարարություններ եք պահանջում, Կոնստանտին Ֆեոդորովիչ, որ հնարավոր չէ պատկերացնել ուղղակի։

-Կոնկրետ ի՞նչ ի նկատի ունեք։

-Ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ հայտարարություն։

-Արդյոք նման հայտարարությունը չի՞ ստեղծում ֆոն ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար։ Մեր հարաբերությունները կախված են այդ թվում նաև նման հայտարարություներից, առավել ևս գործողություններից կամ անգործությունից։ Այդ հայտարարությունը հետևեց Փաշինյանի ոչ հրապարակային այն հայտարարությանը, որով նա փաստեց, որ դեմ է ռուսական կողմի հաղթանակին՝ ռուս-ուկրաինական վեճում և զինված գործողություններում, որովհետև այդ դեպքում կվերականգնվի Սովետական միությունը, իսկ Հայաստանը դրանում հետաքրքրված չէ։ Այս հայտարարությունները դեռևս անցյալ տարվա գարնանն էին, գիտե՞ք այս մասին։

-Ինձ մոտ տպավորություն է, որ եթե Փաշինյանը չլիներ, Ռուսաստանի դիրքորոշումը բոլորովին այլ կլիներ հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ։

-Խնդիրը պարոն Փաշինյանին անձնական համակրանքի կամ չհամակրելու մեջ չէ։ Մանավանդ որ նա անցյալ տարվա հոկտեմբերին արգելեց իմ մուտքը Հայաստան, Դուք գիտեք այդ մասին հավանաբար։ Խնդիրը նրանում է, որ պարոն Փաշինյանը ղեկը թեքում է Լեռնային Ղարաբաղի ողջ մեղքը Ռուսաստանի վրա գցելու ուղղությամբ, փորձում է բացատրել հայ ժողովրդին, որ իրենց իսկ շահերից է բխում Արցախի սեփական հայրենակիցներից հրաժարումը և այդ տարբերակով իբրև պատերազմի վտանգը հեռացնել, վախեցնում է և սերմանում այն վախկոտ գաղափարը, որ եթե մենք հրաժարվենք Ղարաբաղից, ապա մենք կզարգանանք՝ համագործակցելով հարևան գերտերության հետ։ Նա սա է անում։ Նա և իր կողմնակիցները անում են ամեն ինչ, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում հնարավորինս քչանա, նա հանուն սրա Արևմտյան միջնորդների մոտ է գնում, հենց այնտեղ է այս հայտարարությունները անում՝ Ղարաբաղը Արցախի անբաժանաելի մաս ճանաչելով։ Այո՛, հնարավոր է, բոլոր այլ երկրները կարող են այդ տեսակետից նայել, բայց նույնիսկ երբ Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մաս էր, նույնիսկ այն ժամանակ այն առանձին պետական ինքնավար մարզ էր։ Պարոն Փաշինյանը չհասավ սրան և կարծես չի էլ ջանում հասնել դրան։ Մեզ հայտնի է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ եթե Արցախի բնակիչները չեն ընդունի ադրբեջանական քաղաքացիություն, կվռնդվեն Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրում են սերնդեսերունդ։ Սա նոր ժամանակակից տեսքով փաստացի դեպորտացիա է, գենոցիդ է հայ ժողովրդի հանդեպ։ Մենք՝ որպես Հայոց Ցեղասպանությունը ճանաչողներ, իմիջիայլոց Պետդումայում իմ զեկույցի հիման վրա, համարում ենք մեզ համար ճիշտ, համարում ենք, որ այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում Արցախի հայերի կարգավիճակով։

-Հայաստանը Ռուսաստանից մեկ տարուց ավելի է, ինչ սպասում է զենքին, որի համար վաղուց վճարել է, սա ընկերակա՞ն հարաբերություն է դաշնակցի հանդեպ։

-Ես այս հարցը կուղղեի առավել կոմպետենտ մարդկանց, ինքս չեմ մասնակցել զենքի գնման բանակցություններին։ Եթե սպասում են, ապա ինչո՞ւ են սպասում, ինչը՞ կատարված չէ և այլն։ Ես Ձեզ ազնվորեն ասեմ, որ չգիտեմ, որ Հայաստանն ինչ-որ բան է սպասում Ռուսաստանից, կոնկրետ զենք, որ վճարել է և այլն։ Ես գիտեմ, որ Հայաստանը շատ բան է ստացել ժամանակին, և, իմիջիայլոց, անվճար։ Դուք չեք կասկածում չէ՞, որ զենքը, որ կա Հայաստանում, տրված է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ժամանակին, ոչ թե շուկայական գներով, այլ՝ պայմանավորվածություններով, փաստացիորեն՝ առանց փոխհատուցման։ Թե էլի հի՞մք եք փորձում գտնել, որ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հղեք։ Ո՞վ է զենք մատակարարել Հայաստանին իր գոյության ողջ ընթացքում․․․

-Մենք ստիպված ենք այլ երկրներից բերել զենք․․․

-Ես արձանագրում եմ փաստը, որ Հայկական բանակը ամբողջովին զինված է ռուսական զենքով։ Դուք պարտվեցիք պատերազմը՝ չօգտագործելով ռուսական կողմից տրված զենքը, մոբիլիզացիա չիրականացրեցիք, չօգնեցիք Ձեր հայրենակիցներին, ես անձմաբ ՁԵզ չեմ ասում։

-Քննվում է ԱԺ հանձնաժողովում պատերազմի ընթացքը․․․

-Դուք այսօրվա իշխանության պարագայում հավատո՞ւմ եք այդ հանձնաժողովի քննությանը։

-Ես հավատում եմ Ձեզ։

-Ինձ չէ, այդ քննությանը Դուք հավատո՞ւմ եք։

-Ավարտվի, տեսնենք։

-Քանի դեռ այսօրվա վարչապետի կողմնակիցներն են այնտեղ նստած և մեկը մյուսին են պահում, ոչ մի օբյեկտիվ հետաքննութուն չի լինելու, կարող ենք վիճել մի շիշ հայկական կոնյակի վրա, չնայած որ ես նախընտրում եմ թթի օղին։

-Եվ վերջապես․ ի՞նչ է կատարվում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։

-Բավական բնական պորցես, կապված այն հանգամանքի հետ, որ Թուրքիան երբեք չի համարվել և չի համարվում Ռուսաստանի դաշնակիցը, ինչքան էլ որ երբեմն թյուր կարծիքներ են առաջանում, Թուրքիան իր շահն է փնտրում։ Ես պատասխանել եմ այդ հարցին կապված պարոն Էրդողանի հայտարարությունների ու գործունեության հետ՝ ասելով, որ նա միշտ կշռադատում է օգուտն ու ռիսկերը։ Հավանաբար Էրդողանի պահվածքը Ռուսաստանի համար զգայուն հարցերում՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, ապացույցն է այն բանի, որ նա համարում է, որ ռիսկերն ավելի շատ են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելիս, քան օգուտները։ Ես Թուրքիայի հետ մեր հարաբերություններում ոգեշնչողը չեմ և ոչ էլ կատարողը, բայց հասկանալի է, որ մենք նայում ենք քարտեզին, նայում ենք, թե որքան խոցելի ենք մենք այդ ուղղությամբ, փորձում ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, երբեմն ավելի առաջ ենք գնում, քան անձամբ ես կցանկանայի, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդրի հետ։

Նա հետաքրքրված է առանձին ասպեկտներում, օրինակ հացահատիկային գործարքը, Թուրքիան դրանով ապրում է։ Այո՛, մենք ունենք ծրագրեր, դրանք կային Թուրքիայի հետ մեր քաղաքականությունում։

-Թուրքիան ու Ադրբեջանը արդեն բացահայտ են հայտարարում ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերման մասին։

-Ես երբեք կասկած չեմ ունեցել, որ այն բանից հետո, որ Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս՝ խաղաղապահ առաքելության ճակատագիրը փաստացիորեն վճռված է։ Եթե խաղաղության պայմանագիրը կնքվում է՝ Ղարաբաղը անցնում է Ադրբեջանին, ապա ի՞նչ անելիք ունեն ռուս խաղաղապահները Ադրբեջանի սուվերեն հողում, սա հարց է, որը Ադրբեջանը կներկայացնի ամենուր։ Չնայած այս պահին հանուն խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրման ասվում է, որպեսզի վստահ լինենք, որ հայերի հետ ոչինչի չի լինի, խաղաղապահները կարող են մնալ և մնում են։ Սակայն, խաղաղապահների ճակատագիրը այս հարցում մնում է հարցականի տակ։

-Եվրահանձնաժողովի ներքին քաղաքականության հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Սա շատ կարևոր թեմա է ոչ միայն մեզ, այլև գիտեմ, Ձեզ համար ևս։

-Հանձնաժողովը ճիշտ է արել, այդ հանձնաժողովում երկրներ են՝ Արևմտյան, Արևելյան, Հյուսիսային կամ Հարավային, որոնք տարբեր տարիների մեկը մյուսի հետևից ճանաչել են Հայոց Ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում։ Մենք դա արել ենք 1995 թվականին։ Ինչպես գիտեք, շատ երկար ժամանակ էին դրան ձգտում Ամերիկայի միացյալ նահանգները, միայն վերջին պահին, բոլորովին վերջերս նրանք համաձայնվեցին և այդքան տևական ժամանակ դրանից հեռանալը ազդում էր ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի վրա։ Շատ նահանգների հռչակագրերում ընդգրկված է այս հարցը և դրանց ձգձգումը կապված է բացառապես գեոքաղաքական, ռազմաքաղաքական հետաքրքրությունների հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանմամբ։ Իմիջիայլոց, մինչև հիմա էլ անգլոսաքսոնական մյուս պետությունը ոչ թե չի ճանաչել, այլ նաև անգամ հարց էլ չի դրել այն մասին, որ ընդհանրապես Ցեղասպանություն եղել է, որովհետև Բրիտանիան ուղեկցորդի դեր է խաղում՝ անգլոսաքսոնյան շահերում՝ աշխատելով Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Սա մի քանի տասնյակ տարիների ընթացքում է, այնպես չէ, որ երեկ էր կամ այսօր։ Դե, իսկ Միացյալ Նահանգները ստիպված են ներքին պատճառներով հաշվի առնել, որ երբևէ իրերն իրենց անուներով կոչելու ժամանակն է գալու։ Սովետական Միությունը, որտեղ տասնյակ հանրապետություներ էին, մենք գիտենք, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը Գերմանիան, Ֆրանսիան, ես չեմ տեսնում պատճառ նրանց քննադատելու, այս հարցում պետք է համագործակցել՝ պահանջելով Թուրքիայից զղջում իրենց նախորդների սխալների համար և մեղանչում։

Ռուսերենից թարգմանեց՝ Սոնա Աղեկյանը

Այս խորագրի վերջին նյութերը