Արցախի 120.000 հայը սովի եզրին է անձամբ Փաշինյանի և ՔՊ-ական այս վարչախմբի գործունեության հետևանքով. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ այս մասին հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով՝ Հայաստանի իշխանությունը պատրաստ է այդ քայլին, եթե Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախն Ադրբեջանի մաս հռչակող հերթական հայտարարության մասին, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելուց հետո 120 հազար հայի որևէ իրավունք չի գործելու։
«Չի գործելու, որովհետև, երբ դու բանակցությունների սեղանին հայտարարում ես, որ պատրաստ ես ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանից հետո ամեն բան ավարտվում է. բանակցություններն են ավարտվում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ փոխի բանակցային տրամաբանությունը և գնա այլ ճանապարհով։
«Պետք է գնալ՝ ճանաչենք՝ հանուն փրկության ճանապարհով»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ըստ Սաղաթելյանի՝ քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, նա իր թիմով բերելու է և՛ պատերազմ, և՛ կապիտուլյացիա, ուստի ստեղծված վիճակում անհրաժեշտ է ընդդիմության լայն կոնսոլիդացիա՝ իշխանությանը հեռացնելու հստակ օրակարգով։
«Մշտապես այն կարծիքին եմ, որ Նիկոլն ու Ալիևը հայ ժողովրդին կհաղթեն միայն այն դեպքում, երբ դրա դեմ պայքար չլինի»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ իրենք շարունակելու են պայքարը, և առաջիկայում նախատեսված են ցույցեր և փողոցային պայքար, ինչը չկար մոտ 6 ամիս։
«Այս ամիսների ընթացքում դատարկ մնացած փողոցներն այդպես դատարկ երկար ժամանակ չեն մնա,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով,- Ժողովրդին ապստամբության պատրաստելը մեր օրակարգում է. պետք է պատրաստվել, որովհետև կա ընդամենը մեկ ճանապարհ՝ դա համաժողովրդական ընդվզումն է՝ ամենակոշտ մեթոդներով և միջոցներով։ Պետք է գիտակցել, որ մենք գերության մեջ ենք։ Հայաստանի այս իշխանությունը գերեվարել է մեր ժողովրդին, Արցախի 120 հազար հայը սովի եզրին է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական այս վարչախմբի գործունեության հետևանքով»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։