Գյումրու շատ հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ և հասարակության շարքային ներկայացուցիչներ շարունակում են իրենց դժգոհությունը հայտնել կառավարության այն որոշման դեմ, որով թույլատրվել է Շիրակ և Լոռի մարզերի սահմանագծին գտնվող Թռչկան ջրվեժի մոտակայքում ՀԷԿ կառուցել: Մարզի բնապահպանները համոզված են, որ որոշումը իրականություն դառնալուց հետո նույն կառավարության կողմից բնության հուշարձան ճանաչված ջրվեժը կոչնչանա:
–Թռչկանի ջրվեժը վտանգված է, այն էլ խիստ է վտանգված: Եվ զարմանալին այն է, որ այսքան բացասական հասարակական կարծիքի պարագայում շինարարությունը շարունակվում է: Ըստ էության ոչ մի բան հաշվի չի առնվում, որ Հայաստանում չի պահպանվելու ստորագրած համաձայնագիրը, և ջրի քանակությունն ավելի շատ է վերցվելու անկասկած: ՀԷԿ-ի կառուցումը ամբողջովին կոչնչացնի ջրվեժը և ամբողջ էկոհամակարգը, որ գոյություն ունի մինչև ջրվեժը և ջրվեժից հետո»,-համոզված ասել է «Գեոֆոն» ՀԿ–ի նախագահ Լևոն Մարտիրոսյանը:
Նրան զարմացրել է Բնապահպանության նախարարության անփույթ վերաբերմունքը խնդրի վերաբերյալ, ավելին՝ բնապահպանը այս աբողջ գործընթացի մեջ խաբեություն է տեսնում.
–Բնապահպանության նախարարության արձագանքը շատ զարմանալի է: Իսկ մամլո ասուլիսի ժամանակ նախարարության ներկայացուցիչը արդարացնում էր կատարված սխալը: Փորձ են անում մեղքը գցել Մեծ Պարնի համայնքի վրա: Ջրվեժը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և 4 գյուղացով ժողով անել ու որոշել, որ էնտեղ ՀԷԿ պետք է կառուցվի, դա պարզապես խաբեություն է»,-նշել է Լևոն Մարտիրոսյանը: Իսկ Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը զարմանում է, որ ՀՀ կառավարությունը, փոխանակ Թռչկան ջրվեժը և հարակից տարածքը զբոսաշրջության կետնրոն դարձնի, մեկ ՀԷԿ-ի համար բնություն է ավերում։ –Մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող բնության օբյեկտը հանուն մեկ ՀԷԿ-ի զոհելը իմ կարծիքով մեծագույն հիմարություն կլինի մեր կողմից, եթե մենք՝ որպես հասարակություն, համաձայնենք, իսկ իշխանություններն էլ թույլ տան, որ դա լինի»,-նշել է Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը: Թեմայի շրջանակներում հարցված գյումրեցիներից մեկն էլ խնդրի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Էդ մեր վարչապետը հերիք չէ՝ տնտեսության հերն անիծեց ու ոչնչացրեց, հիմի էլ ընկել է բնության հետևից, կուզե էդտեղ էլ խառնել»:
Թռչկանի ջրվեժը վտանգված է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի