Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, «ԳԱԶ-3102» մակնիշի մի ավտոմեքենա Մյասնիկյան պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու պատահար Մյասնիկյան պողոտայում