Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ
–Անցած ուրբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական հարցեր։ Ի՞նչ շեշտադրումներ են եղել։ Ձեր կարծիքով` կոալիցիոն նոր հուշագիր կստորագրվի՞։
–Արդեն ասել եմ, որ ընդհանուր ներքաղաքական և ներկուսակցական խնդիրներ են քաննարկվել։ Ես նաև ասել եմ, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, և որևէ կոալիցիա հավերժ չէ։
–Պարո՛ն Մելիքյան, նշում եք, որ ՀՀԿ–ն մեր երկրի առաջատար քաղաքական ուժերից է...
–ՀՀԿ–ն առաջատար քաղաքական ուժերից չէ, այլ մեր երկրի առաջատար և գլխավոր քաղաքական ուժն է։
–Առավել ևս։ Եթե ՀՀԿ–ն առաջատար ու գլախվոր քաղաքական ուժն է, ապա ինչի՞ համար են տարատեսակ կոալիցիոն հուշագրերը, դրանց թարմացումները, անընդհատ խոսելը, թե այս կամ այն ուժը կսատարի ՀՀԿ–ին։
–Դա արվում է քաղաքական կայունությունն ապահովելու համար։ Գլխավոր քաղաքական ուժը միշտ իր առջև նպատակ է ունենում երկրում ապահովել կայունություն, իսկ կայունությունը ապահովելու համար շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն մեկ՝ պետության հզորացման, երկրի միջազգային վարկանիշի բարձրացման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման նպատակների շուրջ։ Դրա համար միավորումները անհարաժետ են եղել ու միշտ ժամանակավոր են եղել։
–Մամուլում տեղեկություն կար, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե այս պահին ընդլայանված կոալիցիայի անհարաժշետություն կա։ Ի՞նչ է սա նշանակում։
–Բայց դա ընդամենը մամուլի հայտարարությունն է։ Սերժ Սարգսյանը երբևէ նման հայտարարություն չի արել, մի՛ կպցրեք հորինված հայտարարություններ։ Ես նախագահի ցանկցած ելույթի ցանկացած բառ բառացի հիշում եմ՝ բառ չավելացնեք և բառ չպակասեցնեք, որովհետև դրանից իմաստը կորչում է։ Նման բան չկա։ Առաջին անգամ եմ լսում։
–Իսկ ընդլայնաված կոալիցիան հավանակա՞ն է։
–Աշխարհում հնարավոր է։ Կոսմոս թռչե՞նք՝ դա էլ է հնարավոր։
–Մեզ հետ զրույցում «Ազգային ժողվրդավարաների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանընշել էր, թե ՀՀԿ–ի հետ ԱԺԴ–ի ունեցած ամենաակնհայտ հակասությունն այն է, որ ՀՀԿ–ն հայտարարում է՝ ցեղակրոն կուսակցություն է, իսկ իրենք՝ ազգային ժողովրդավարների կուսակցություն, և եթե ՀՀԿ–ն ընդունի ԱԺԴ–ի հիմնական բոլոր սկզբունքները, ինքը կմիավորվի նրանց հետ։ Հնարավո՞ր է նման միավորում։
–Այսինքն՝ մենք կուսակցության գաղափարախուսության մեջ փոփոխություներ պետք է մտցնե՞նք։ Կուսակցությունը միայն մեկ գաղափարախոսություն ունի և մեկ գախափարախոսական նպատակ։ Եթե կուսակցությունը իր գաղափարախոսությունից շեղվի, այլևս կուսկացություն չէ։ Կարող է զարգացնել դա, բայց շեղվել՝ բացառվում է. հենց շեղվեց, ուրեմն պետք է վերանա։
–Իսկ հանարավո՞ր է՝ Արշակ Սադոյանը ընտրություններից առաջ հայտնվի ՀՀԿ–ի ցուցակում։
–Լա՛վ, էլի (ծիծաղում է–«7օր»)։ Լուրջ հարցեր տվեք, էլի։
Գագիկ Մելիքյան.
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ
–Անցած ուրբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական հարցեր։ Ի՞նչ շեշտադրումներ են եղել։ Ձեր կարծիքով` կոալիցիոն նոր հուշագիր կստորագրվի՞։
–Արդեն ասել եմ, որ ընդհանուր ներքաղաքական և ներկուսակցական խնդիրներ են քաննարկվել։ Ես նաև ասել եմ, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, և որևէ կոալիցիա հավերժ չէ։
–Պարո՛ն Մելիքյան, նշում եք, որ ՀՀԿ–ն մեր երկրի առաջատար քաղաքական ուժերից է...
–ՀՀԿ–ն առաջատար քաղաքական ուժերից չէ, այլ մեր երկրի առաջատար և գլխավոր քաղաքական ուժն է։
–Առավել ևս։ Եթե ՀՀԿ–ն առաջատար ու գլախվոր քաղաքական ուժն է, ապա ինչի՞ համար են տարատեսակ կոալիցիոն հուշագրերը, դրանց թարմացումները, անընդհատ խոսելը, թե այս կամ այն ուժը կսատարի ՀՀԿ–ին։
–Դա արվում է քաղաքական կայունությունն ապահովելու համար։ Գլխավոր քաղաքական ուժը միշտ իր առջև նպատակ է ունենում երկրում ապահովել կայունություն, իսկ կայունությունը ապահովելու համար շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն մեկ՝ պետության հզորացման, երկրի միջազգային վարկանիշի բարձրացման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման նպատակների շուրջ։ Դրա համար միավորումները անհարաժետ են եղել ու միշտ ժամանակավոր են եղել։
–Մամուլում տեղեկություն կար, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե այս պահին ընդլայանված կոալիցիայի անհարաժշետություն կա։ Ի՞նչ է սա նշանակում։
–Բայց դա ընդամենը մամուլի հայտարարությունն է։ Սերժ Սարգսյանը երբևէ նման հայտարարություն չի արել, մի՛ կպցրեք հորինված հայտարարություններ։ Ես նախագահի ցանկցած ելույթի ցանկացած բառ բառացի հիշում եմ՝ բառ չավելացնեք և բառ չպակասեցնեք, որովհետև դրանից իմաստը կորչում է։ Նման բան չկա։ Առաջին անգամ եմ լսում։
–Իսկ ընդլայնաված կոալիցիան հավանակա՞ն է։
–Աշխարհում հնարավոր է։ Կոսմոս թռչե՞նք՝ դա էլ է հնարավոր։
–Մեզ հետ զրույցում «Ազգային ժողվրդավարաների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը նշել էր, թե ՀՀԿ–ի հետ ԱԺԴ–ի ունեցած ամենաակնհայտ հակասությունն այն է, որ ՀՀԿ–ն հայտարարում է՝ ցեղակրոն կուսակցություն է, իսկ իրենք՝ ազգային ժողովրդավարների կուսակցություն, և եթե ՀՀԿ–ն ընդունի ԱԺԴ–ի հիմնական բոլոր սկզբունքները, ինքը կմիավորվի նրանց հետ։ Հնարավո՞ր է նման միավորում։
–Այսինքն՝ մենք կուսակցության գաղափարախուսության մեջ փոփոխություներ պետք է մտցնե՞նք։ Կուսակցությունը միայն մեկ գաղափարախոսություն ունի և մեկ գախափարախոսական նպատակ։ Եթե կուսակցությունը իր գաղափարախոսությունից շեղվի, այլևս կուսկացություն չէ։ Կարող է զարգացնել դա, բայց շեղվել՝ բացառվում է. հենց շեղվեց, ուրեմն պետք է վերանա։
–Իսկ հանարավո՞ր է՝ Արշակ Սադոյանը ընտրություններից առաջ հայտնվի ՀՀԿ–ի ցուցակում։
–Լա՛վ, էլի (ծիծաղում է–«7օր»)։ Լուրջ հարցեր տվեք, էլի։
Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը