Կարծիք

20.07.2023 21:13


Տեսնես այդ ի՞նչ «հայ-կոլումբիական հարաբերություններից» է խոսում Փաշինյանը

Տեսնես այդ ի՞նչ «հայ-կոլումբիական հարաբերություններից» է խոսում Փաշինյանը

Լրահոսում ուշադրություն գրավեց տեղեկությունը, թե Փաշինյանը «շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Պետրոյին՝ Կոլումբիայի Անկախության օրվա առթիվ»:

Հա, ու ասել է, թե՝ լիահույս է, որ իրենց (իր ու Կոլումբիայի նախագահի, էլի) համատեղ ջանքերի շնորհիվ... «կզարգացնենք հայ-կոլումբիական հարաբերությունները՝ ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության»:

Ու մտածում եմ. այ մարդ, էս ի՞նչ հայ-կոլումբիական հարաբերություններ է սա զարգացնելու: Ու էդտեղ հանկարծակի միտս եկավ էն 4 տոննա կոկայինը... Կարո՞ղ է էդ հարաբերությունների մասին է: Ի դեպ, էն «բանանային» կոկայինի գործի քննությունն ի՞նչ ելավ: Պարզվե՞ց, թե այն ով էր, այն ով, որ էդքան ռիսկով էր, որ առանց իշխանության հետ պայմանավորվելու (յանմ հավատում ենք, էլի էդ հեքիաթին), 4 տոննա կոկային էր պերեգանյատ անում: Այն ո՞վ էր, այն ո՞վ էլի, որ ավելի քան 1 միլիարդ եվրոյի «ապրանք» էր դեսուդեն տանում:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը