«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ–ն մի քանի շաբաթում փոխել է վերաբերմունքը ՀՀ կառավարության վերաբերյալ
«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ–ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե իրենք բավականաչափ աջակցություն են ստանում ՀՀ կառավարությունից։ Սա բավական զարմանալի էր, քանի որ դեռևս մի քանի շաբաթ առաջ Արթուր Աթոյանը հայտնել էր, թե չնայած իրենք դիմել են ՀՀ նախագահին և գյուղատնտեսության նախարարությանը, սակայն կառավարության կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվել, և ձկնաբույծները հիասթափված են։
Լրագրողների հարցին, թե ինչպես կբացատրի այդ փոփոխությունը, ՀԿ–ի գործադիր տնօրենը պարզաբանել է.
–Մեկ տարի առաջ ամեն ինչ ներկայացվեց միանգամից՝ պարտադրվեց հողի նշանակության փոփոխություն, ջրաչափերի տեղադրում, ջրահեռացման խնդրի կարգավորում։ Սակայն երբ խնդիրները համակարգված բնույթ ստացան, և մեկ ամսվա փոխարեն այն դարձավ, կարելի է ասել, անժամկետ տևողությամբ, մենք սկսեցինք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մենք մեզ բավարարված համարեցինք, որ մեր ձայնը լսելի դարձավ։
Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ–ն խիստ քննադատում էր ՀՀ կառավարության և գյուղատնտեսության նախարարության ընդունած որոշումները, որոնք, ըստ ՀԿ–ի, ավելի էին խոչընդոտելու ձկնաբուծության զարգացումը Հայաստանում։

7or.am