Լրահոս

18.10.2011 13:55


Մարաթոն Բուենոս Այրեսում` նվիրված հայոց ցեղասպանության 96-ամյակին

Հոկտեմբերի 16-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղը կազմակերպել էր «Հայաստան վազիր. հանուն հավասարության եւ հիշողության» խորագրով մարաթոն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 96-ամյակին:

Միջոցառման կազմակերպիչների թվում էին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդարանը, Արգենտինայի խտրականության եւ անհանդուրժողականության դեմ ազգային ինստիտուտը, Բուենոս Այրեսի սպորտի քարտուղարությունը:

Մարաթոնի հաղթողներին պարգեւներ եւ հուշանվերներ են հանձնել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ու ՀՄԸՄ ղեկավարները:

Այս խորագրի վերջին նյութերը