Լրահոս

18.10.2011 13:54


Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի Իշխանին

Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդին:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Մոնակոյում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը եւ համոզմունք հայտնել, որ այդ հանգամանքը խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ դեսպանը կարեւորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Դեսպանը նաեւ Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությանն» միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի Կառավարության Արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը